Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ են վերադառնում
A A
Քաղաքականություն

Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար 76 ընտանիք է տեղափոխվել

2021 թվականի հունիս ամսում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի Արցախ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։


«10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է։

Ընդհանուր առմամբ, Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)»,–նշված է գրառման մեջ։