Բացել լրահոսը Փակել լրահոսը
ապծ
A A
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը խորհիդի կազմից դուրս գալու դիմում է գրել

Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվեց խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ Որոշվեց բավարարել խնդրանքը։
Նիստում անդրադարձ եղավ երկրում ծավալված քաղաքական զարգացումներին, հույս հայտնվեց, որ Սահմանադրական դատարանը ընտրական գործընթացներին առնչվող նյութերի քննությունում կգտնվի իր բարձրության վրա, անաչառ գնահատական կտա ընտրությունների արդյունքներին։
Որոշվեց նաև կազմակերպության հետագա անելիքները, այդ մասին կլինի առանձին հայտարարություն։ Այս մասին  հայտնում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»