Բացել լրահոսը Փակել լրահոսը
CRLQQPSNYFCIXKQPWTRIKXJZ4Q
A A
Հասարակություն

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով առնվազն 63 մարդ է մահացել

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով առնվազն 63 մարդ է մահացել:  Այս մասին հայտնում է oregonlive.com-ը։

Միայն Մալթնոմա շրջանում, որում գտնվում է նահանգի ամենամեծ՝ Փորթլենդ քաղաքը, մահացել է 44-ից 97 տարեկան 45 մարդ։ Մահվան բոլոր դեպքերի պատճառը հիպերթերմիան կամ գերջերմությունն են, իսկ 2017-ից 2019 թվականների ընթացքում ամբողջ նահանգում հիպերթերմիայի հետևանքով մահացել էր 12 մարդ։

Նշենք, որ վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնել է  +46,7 աստիճանի։