Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Սամսոնյան
A A
Քաղաքականություն

Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել․ Անի Սամսոնյանը՝ Քոչարյանին

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
«Այսօր «Հայաստան» դաշինքի հետընտրական ժողովում Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Մենք վերականգնելու ենք հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որովհետև վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ և կորցրել վստահությունը»:
 
Ի գիտության համար պարզապես նշեմ, որ եթե իշխանության հետ գործարքի գնացած ընդդիմություն լինեինք, հիմա ձեր դաշինքի պես Աժ անցած երևի կլինեինք:
 
Հադրութ ու Շուշի գոռալով պատգամավորի մանդատ վաստակողներ, հիմա ո՞վ է գործարքի գնացել: Այնքան սուտ խոստումներ եք տվել ընտրություններից առաջ, որ ձեզ ձեռնտու էլ չէր իշխանություն ունենալ: Մարդկանց հավատացնում էիք, որ հեսա Փաշինյանն ու Ալիևը կողք կողքի ծնկելու են ձեր առաջ: Ծնկեցին` բա չէ:
Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել:
 
Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին` նվիրեց ձեզ այդ մանդատը»,- գրել է նա: