Բացել լրահոսը Փակել լրահոսը
ընտրություններ
A A
Հասարակություն

Հարցվածների 38,7 %-ի համար ընտրությունները արդար են եղել, 17,9%-ի համար՝ ոչ․ «Գելլափ»-ի տվյալները

Հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո եղած հարցումների ընթացքում այն հարցին՝ արդյոք կարծո՞ւմ են, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են արդար և թափանցիկ և արտահայտում են ժողովրդի կամքը, հարցվածների 38,7 տոկոսը պատասխանել է՝ «միանաշանակ՝ այո», 20,1 տոկոսը՝ «ավելի շուտ՝ այո», 18,8 տոկոսը՝ «ավելի շուտ՝ ոչ», 17,9 տոկոսը՝ «միանշանակ՝ ոչ», հարցվածների 4,5 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։ Այս մասին ասաց «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին են տվել իրենց ձայնը, հարցվածների 35,8 տոկոսը պատասխանել է՝ «Քաղաքացիական պայմանագիր», 24,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինք, 6,8 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինք, «Բարգավաճ Հայաստան»՝ 4,4 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 3,2 տոկոս, «Հայ ազգային կոնգրես»՝ 2,4 տոկոս, «Լուսավոր Հայաստան»՝ 2,1 տոկոս, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք՝ 1,6 տոկոս, Ազգային-ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն՝ 1,5 տոկոս, «5165» շարժում՝ 1,4 տոկոս, մյուս ուժերի օգտին, ըստ նշված հարցումների, քվեարկել են 1 տոկոսից քիչ հարցվածներ։