A
A
Նոր տնօրենն ամեն ինչ կանի
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը նոր տնօրեն ունի։ Ըստ գործակալության հաղորդագրության՝ Ջոն Ալելոն հարուստ աշխատանքային փորձ ունի տարբեր երկրներում՝ Բանգլադեշում, Պակիստանում, Կոլումբիայում, Հարավային Սուդանում, Բուլղարիայում և այլուր:
Պարոն Ալելոն մեկնարկում է նոր փուլ իր կարիերայում՝ որպես ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն՝ այս անհանգիստ և անորոշ ժամանակներում: Նա ամեն ինչ կանի, որպեսզի ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը բարգավաճի իր ղեկավարության օրոք,- խոստանում է գործակալությունը։