Բացել լրահոսը Փակել լրահոսը
pag-2-aurescu-2
A A
Քաղաքականություն

Առաջնահերթ է գերեվարված անձանց վերադարձը. Ռումինիայի արտգործնախարար

Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Այդ մասին Թբիլիսիում ԵՄ պատվիրակության գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:

Ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, կատարած այցերը՝ նա ընդգծեց, որ սա եվրոպական երկրների արտգործնախարարների առաջին համատեղ այցն է Արևելյան գործընկերության երկրներ։

Տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների մասին Բոգդան Աուրեսկուն նշեց, որ դրանք բացասաբար են ազդել ԵՄ արևելյան գործընկերության երկրների զարգացման վրա, տասնամյակներ շարունակ խոչընդոտել են այդ երկրների զարգացմանը, բացասաբար են ազդել տարածաշրջանային անվտանգության ու կայունության վրա, սոցիալ-տնտեսական դժվարություններ են առաջացրել այդտեղ բնակվող անձանց համար:

Հայաստան կատարած այցի մասին Ռումինիայի ԱԳ նախարարը նշել է, որ նախարարները շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ՝ բարձր գնահատելով ընտրությունների լավ կազմակերպվածությունն ու ժողովրդավարական բնույթը՝ ինչպես արձանագրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և այլ դիտորդական խմբերը:

Ռումինիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանում և Ադրբեջանում խորքային քննարկումներ են ունեցել ներկա իրադրության և առաջիկա անելիքների վերաբերյալ՝ հաշվի առնելով նախորդ տարվա ռազմական գործողությունները:

«Մենք կոչ արեցինք գործել կառուցողական ոգով, վերակառուցել վստահությունը, քանի որ վստահության կառուցման միջոցները, որոնց շարքում են բոլոր գերիներին ազատ արձակելը, ականապատված բոլոր տարածքների քարտեզները հանձնելը, շարունակում են առաջնահերթություն մնալ: