Փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը․ ոռոգման ջուր չունեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան-Արմավիր ավտոճանապարհը առավոտյան 10-ից մասամբ փակել են Արմավիրի մարզի շուրջ 13 գյուղի
բնակիչներ` իրենց բողոքի ձայնն այդպես հայտնելով ոռոգման ջուր չլինելու խնդրի վերաբերյալ:
«Ա1+»-ին ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ այս տարի երկու անգամ միայն ցորենի այգիներն են կարողացել
ջրել, հիմա մնացած բերքը ջրելու համար ընդհանրապես ջուր չեն ստանում, իսկ հատկապես նման շոգ եղանակին
լոլիկը, վարունգն ու մնացած մթերքները չորանում ու փտում են:
«Կարող է հիմա խաբեն, ասեն` ջուրը տվեցինք, մարդիկ գնան, տեսնեն ջուրը կա, հանդատրվեն, հենց գնացին, մեկ
ժամ հետո էլի ջուրը անջատեն», - նշեց մասնակիցներից մեկը:
Գյուղացիներն ասում են` ամեն տարի նույն պատմությունն է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ եկել, խոստացել է` ոռոգման ջրի խնդիր չեն ունենա, սակայն նրա հեռանալուց հետո ընդհանրապես կտրել են ջուրը:
Դիմել էին Արմավիրի մարզպետարանին ու պահանջել հանդիպում մարզպետի հետ, սակայն այդպես էլ առավոտից
նրան են սպասում:
Ինչպես նշում են գյուղացիները՝ եթե ևս 15 րոպեից մարզպետը կամ նրա տեղակալը կամ էլ որևէ
այլ պատասխանատու չմոտենա, արդեն ամբողջությամբ են փակելու ճանապարհը: Չեն հեռանալու, մինչև խնդրին
որևէ լուծում չտրվի: Դեպքի վայրում են հավաքվել առայժմ միայն մի խումբ ոստիկաններ:
Ի դեպ, բողոքի ակցիայի ժամանակ մի քանի անգամ լարված իրավիճակ ստեղծվեց ու ոստիկանների հետ հրմշտոց սկսվեց։