A
A
ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում չեն արձանագրել
Աջակցիր «Ա1+»-ինՌուս խաղաղապահները շարունակում են առաքելություն իրականացնել Արցախում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ այդմ՝ անցնող շաբաթվա ընթացքում խաղաղապահ առաքելության զինծառայողները հրադադարի ռեժիմի խախտման դեպք չեն արձանագրել։
Դիրքի հրամանատար Վասիլի Դավիդովը հայտնել է, որ Լաչինի միջանցքի տարածքում իրենք վերահսկում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Մոտավորապես օրական 100 մեքենա է անցնում տարածքով։
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և վարժանքներ՝ խախտումները և դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար: