Խաղաղ է նաև գերեզմանոցում․ Թևան Պողոսյան
Աջակցիր «Ա1+»-ինՄարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Խաղաղության տարբեր ընկալումները: Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի։ Խաղաղ է նաև գերեզմանոցում։ Խաղաղություն էին ցանկանում մեր անմահացած և ողջ հերոսները` զինվորներն ու հրամանատարները, ովքեր ամեն ինչ արեցին, որ ունենանք ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղություն։
Մենք պարտավոր ենք հասնել ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղության, երբ էլ դա լինի: Հանուն մեր Եռաբլուրի: Հանուն մեր զավակների երկարաժամկետ անվտանգության: Որ թույլ չտանք մեր խաղաղությունը վերածվի պարզապես թշնամիների պատկերացրած խաղաղության: Կամ պարզապես գերեզմանոցի։
Հ.Գ. Ինչ էլ անենք, հազարամյակների կերտած աքսիոմներին չենք կարողանալու հակադրվել. ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Խաղաղությանը հասնելու ենք կա´մ Հաղթանակով, կա´մ պարզապես թշնամին մեզ գերզման կուղարկի` շրջելով հայոց պատմության վերջին էջը։