Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանի ձեռքը սեղմեցին նրանք, ովքեր գոռում էին դավաճան, ազգի թշնամի․ ստացվում է աթոռի պատերազմ էր (տեսանյութ)

«Աստված չանի, որ «Հայաստան» դաշինքը Նիկոլ Փաշինյանից համագործակցության առաջարկ ստանա», - այսպես պատասխանեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից համագործակցության առաջարկ ստանալու վերաբերյալ հարցին:

Նա նշեց, որ Փաշինյանին իրենք համարում են թշնամի` նաև ազգի համար: Նա «քաղաքական անբարոյականություն» որակեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած քաղաքական գործիչների այդ քայլը.

«Տեսաք` ովքեր սեղմեցին նրա ձեռքը, շատերն իրեն ասում էին` դավաճան, ազգի թշնամի: Այսինքն՝ տացվեց, որ իրենց համար աթոռի պատերա՞զմ էր սա, այո՛»:

Շատ ընտրատարածքներում վերահաշվարկներ են և թե ինչպե՞ս է Հակոբյանը մեկնաբանում դրանք ու առհասարակ թվերի շփոթմունքները, նա նշեց, որ կոնկրետ «Հայաստան» դաշինքի դեպքում, պայմանկան թվերով ասած, 49-ը գրվել է 4, 261-ը` 26, 100-ը` 10, այսինքն չի գրանցվել վերջին թիվը:

«Մեկ-երկու կարող է լինել թյուրիմացություն, բայց համատարա՞ծ, դա նշանակում է, որ իրենք գիտակցաբար վերջին թիվը չեն գրանցել արձանագրության մեջ, ինչով նվազել է դաշինքի ձայները, հետո էլ պատճառաբանում են, որ վրիպակ է եղել: Սա հին հնարք է», - ասաց Հակոբյանը:

Սյունիքի ցուցանիշին անդրադառնալով, նա նշեց, որ իրենց տվյալներով այնտեղ քվեարկել է շուրջ 15 հազար զինվորական և տեղեկություններ ունեն, որ նույնիսկ Էջմիածնից են զինվորականներ տարել Մեղրի` այնտեղ քվեարկելու, քանի որ Սյունիքում ձայների քանակով հաղթելը գործող իշխանության համար սկզբունքային հարց է եղել: