Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տնտեսավարողների 90 տոկոսը խոստովանում է՝ եթե իշխանափոխություն տեղի ունենա, կարտագաղթեն. Քերոբյան (տեսանյութ)

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում գրված է, որ բարենպաստ արտաքին միջավայրի պարագայում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ կապահովվի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ իրենք կառավարության ծրագիրը կազմելու են հենց այդ տրամաբանությամբ, նույնիսկ  մի քիչ էլ ավելի, որ 9 տոկոսն իրագործվի:

Հարցին, թե ինչպես են տնտեսական աճ ապահովելու՝ հաշվի առնելով, որ շատ գործարարներ ասել էին, որ եթե իշխանությունները վերընտրվեն, իրենք հեռանալու են երկրից, իրենց բիզնեսներն էլ տանելու են, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Գործարար միջավայրի հետ իմ շփումը, շրջապատն ավելի մեծ է, քան ձերը ու տնտեսավարողների 90 տոկոսն ինձ խոստովանում է, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն:

Այնպես որ, այս առումով կարծիքները տարբեր են: Բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ում եղած ամբողջ ներուժը համախմբենք: Մեր երկիրն այնքան փոքր է, ռեսուրսներն էլ այնքան քիչ են, որ մենք իրավունք չունենք մսխել այդ ռեսուրսները: Ես ուզում եմ կոչ անել բոլոր գործարարներին, որովհետև իրենք ամենահայրենասեր կատեգորիայից են, լծվել երկրի շենացմանը: Ես էլ իրենց տրամադրության տակ եմ, որ իրենց մոտ եղած խնդիրները լուծվեն»,- ընդգծեց Վահան Քերոբյանը