Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստավորում
A A
Հասարակություն

Արցախում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր

Արցախում հունիսի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 39 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 26 164-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 887 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 712 քաղաքացու հետազոտություն, որոնցից 903-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։