Բացել լրահոսը Փակել լրահոսը
F460AAB1-E225-48C0-A74D-5CAFCA835B9D_cx0_cy8_cw0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Լարված իրավիճակ Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրս բերմանը զուգահեռ

Ամերիկայի ձայն

 

Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կիսով չափ ավարտված է, այդուհանդերձ երկրում շարունակվում են բռնությունները, քանի որ թալիբներն ընդարձակում են իրենց տարածքը

«Թալիբան» շարժումն ընդարձակում է իր վերահսկողության գոտին: Հեռվում լսվում են կրակահերթեր. թալիբները հաստատվում են Աֆղանստանի Հյուսիսային Քունդուզ նահանգում՝ Տաջիկստանի սահմանի մոտ: Զա Խայիլ բնակավայրի բնակիչ Աբդուլ Ռահիմն ասում է, որ Կունդուզում իրավիճակը շատ վատ է ու անկայուն: Հիվանդանոցը լեփ լեցուն է վիրավորներով:

Ամերիկյան զորքերի հեռացմանը զուգահեռ թալիբներն առաջ են շարժվում: Ամերիկյան ուժերի հեռացման վերջնաժամկետն է սեպտեմբերը: Այս ընթացքում թալիբների վերահսկողության տակ է անցել 60 շրջան:

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս կապակցությամբ ընթացել է քննարկում:

«Գրավված շրջանների մեծ մասը շրջապատում են շրջանային մայրաքաղաքները: Ենթադրվում է, որ« Թալիբան »-ն ամրացնում է դիրքերը, որպեսզի իր վերահսկողության տակ առնի այդ մայրաքաղաքները, երբ օտարերկրյա ուժերը լիովին դուրս բերվեն երկրից»,-ասում է Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեբորա Լայոնսը:

«Ամերիկայի Ձայն» -ին տված բացառիկ հարցազրույցում Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհն ասում է, որ «Թալիբան» -ն ամրապնդում է իր դիրքերը ԱՄՆ ուժերի բացակայության պայմաններում: Փոխնախագահը շեշտում է՝ թալիբների մոտ ձևավորվել է, որ սխալ պատկերացում, թե նրանք հաղթել են օտարերկրյա ուժերին՝ մոռանալով աֆղանական կառավարական զորքերի մասին:

ԱՄՆ-ի հիմնական խնդիրն է թալիբներին բանակցային սեղանի շուրջ բերելն է: Այս հարցն ընդգրկված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ուրբաթ օրը կայանալիք հանդիպման օրակարգում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի և Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլահ Աբդուլլահի հետ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասում է, որ նրանք կքննարկեն՝

«… Ինչպես մենք կարող ենք միասին աշխատել՝ ապահով լինելու համար, որ Աֆղանստանն այլևս երբեք չդառնա անվտանգ ապաստան ահաբեկչական խմբավորումների համար, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ին: Ինչպես կարող ենք միասին աշխատել՝ շարունակելու հումանիտար և այլ օգնության տրամադրումը»,- ասել է Փսակին:

Աֆղանստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոնալդ Նոյմանը նշում է, որ ուրբաթ օրվա հանդիպումը միայն խորհրդանշական չէ:

«Այս հրավերն ամերիկյան վճռականության խորհրդանիշն է: ԱՄՆ մնում է ներգրավված Աֆղանստանում և շարունակում է օգնել Աֆղանստանին՝ չնայած զորքերի հեռացմանը: Կարևոր է, որ միասին ներկա լինեն և՛ Աբդուլլան, և՛ նախագահ Ղանին: Կարծում եմ, որ սա միասնության շատ կարևոր և տեսանելի ազդակ է, որը շատ անհրաժեշտ է Քաբուլին»,- ասում է Աֆղանստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոնալդ Նոյմանը:

Վաշինգտոնն ավելի քան 266 միլիոն դոլարի մարդասիրական նոր օգնություն է տրամադրում Աֆղանստանին՝ ավարտելով իր պատմության մեջ ամենաերկար պատերազմը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, 18 միլիոն աֆղանստանցիներ կարիք ունեն օգնության, եւ գրեթե 5 միլիոնը հանդիսանում են ներքին տեղահանվածներ: