Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալիևը հայտարարելը, թե հայերին շների պես պիտի քշել Արցախից, չի կարող խոսքի ազատություն լինել․ Զոհրաբյան (տեսանյութ)

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր խոսել եմ ֆեյք-նյուզերից եւ հայատյացությունից։ Ադրբեջանը մի ամբողջ սերունդ մեծացրեց հայի հանդեպ ատելությամբ ու արմենոֆոբիան այդ երկրում շարունակում է լինել պետական քաղաքականություն։ Երբ Ալիեւը հայտարարում է, որ հայերին շների պես պիտի քշել Արցախից՝ դա չի կարող խոսքի ազատություն լինել։ Դա ֆաշիզմ է։ Սովորական ֆաշիզմ։