Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021-ը․ շուրջ 400 սփյուռքահայեր կհյուրընկալվեն հայրենիքում

 Հունիսի 21-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագիրը, որը նպատակ ունի պահպանել և զարգացնել 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների ազգային ինքնությունը:

Ծրագիրը ևս 3 փուլով կշարունակվի մինչ օգոստոսի կես՝ 400 սփյուռքահայ երեխաներիհնարավորություն ընձեռելով տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը, անցնել հայերենի և պատմաճանաչողության դասընթացներ, սովորել հայկական երգ ու պար, մասնակցել տարաբնույթ հանդիպումների և ծանոթանալ հայրենիքի կրթական հնարավորություններին:

Ծրագրի առաջին փուլին մասնակցում են սփյուռքահայ պատանիներ ԱՄՆ-ից, Լիբանանից, Իսպանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և Ուկրաինայից: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց և բարի գալուստ մաղթեց նրանց՝ նշելով, որ մեկ տարի ընդմիջումից հետո հայրենիքը կարոտել էր սփյուռքի երեխաներին, նրանց ջերմությունն ու ժպիտները:

Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

«Քայլ դեպի տան» մասին ավելին կարող եք իմանալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun: