Բացել լրահոսը Փակել լրահոսը
50930_b
A A
Քաղաքականություն

Սարգսյանը շնորհավորել է Արթուր Վանեցյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: