Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանում ընտրված խորհրդարանի հետ․ Մատվիենկո

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, հաղորդում է РИА Новости-ն:

«Հուսով եմ, որ և Հայաստանը, և Հայաստանի նոր ղեկավարությունը նույնպես շահագրգռված կլինեն շարունակել Ռուսաստանի Դաշնության տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական համագործակցությունը, ներառյալ միջխորհրդարանական փոխգործակցությունը», - ասել է Մատվիենկոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանում ընտրված խորհրդարանի հետ: