Բացել լրահոսը Փակել լրահոսը
1056179
A A
Քաղաքականություն

Կանադան շնորհավորում է ՀՀ-ին խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքի առթիվ

Կանադան շնորհավորում է Հայաստանին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքի առթիվ: Այս  մասին հայտնում է Կանադայի ԱԳ նախարարության «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Ակնկալում ենք աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ շարունակելու մեր ջանքերը երկրում ժողովրդավարության առաջ մղման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ: