Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

ՀՀ-ում կանխատեսվում է հունիսին օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը

Հունիսի 23-25-ն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է հունիս ամսին օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան։ Տեղեկացնում է հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
Նշենք, որ հունիսյան ջերմաստիճանի ռեկորդը Արարատյան դաշտի և Երևանի համար պատկանում է 1998թ. հունիսի 22-23-ը՝ +39.3․․․+39.4 աստիճան։