Բացել լրահոսը Փակել լրահոսը
armen-charchyany-kalanavorvec-n214364-1
A A
Հասարակություն

ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու  մասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպանը հայտնել է, որ քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասին։

Էրիկ Ալեքսանյանը նաև նշում է, որ Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և  հրաժարվել է ցուցմունք տալ։