Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առաջարկել եմ կասեցնել ԵԽ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հենց այս պահին ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում կրկին բարձրացրեցի հայ ռազմագերիների խնդիրը՝ կոչ անելով եվրոպական կառույցներին խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ: Ֆբ-ի իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։

«Հարցադրումս հստակ էր՝ քանի որ Ադրբեջանը չի հասկանում հայտարարությունների, հորդորների, միջազգային կառույցների ընդունած բանաձևերի լեզուն, այդ երկրի հետ պետք է խոսել հստակ պատժամիջոցներով:

Եվրոպայի Խորհրդին առաջարկել եմ կասեցնել ԵԽ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչպես նաև դիմել միջազգային պատկան կառույցներին՝ արգելանք դնելու Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի եվրոպական բանկային հաշիվների վրա:

Բնականաբար ելույթիս արձագանքեց ադրբեջանական պատվիրակության անդամ Թուրալ Գյանջալիևը, ով ժանրի կանոններին համաձայն, հերթական անգամ ինձ մեղադրեց ահաբեկիչ և տեռորիստ լինելու մեջ, ով կոչ է արել ռմբակոծել Մինգեչաուրի ջրամբարը: Ադրբեջանը շարունակում է եվրոպական կառույցներն օգտագործել սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար, շարունակում է հայ ռազմագերիների վերադարձը պայմանավորել բազմաթիվ նախապայմաններով, ինչն անընդունելի է: Միայն կոնկրետ պատժամիջոցները այդ երկրի հանդեպ կարող են փոխել իրավիճակը»,- գրել է Զոհրաբյանը: