Ընտրողին տրամադրել են քվեաթերթիկ պարունակող ծրար․ ուրիշ ի՞նչ են արձանագրել միջազգային դիտորդները
Աջակցիր «Ա1+»-ինՀատված Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության՝ ԸԴՄԱ զեկույցից՝ ԱԺ արտահերթ ընտրությունների՝ Հունիսի 20-ի քվեարկության օրվա վերաբերյալ։
ԸԴՄԱ դիտորդների կողմից դիտարկված ընտրատեղամասերից 7 տոկոսի մերձակայքում դիտարկվել են քարոզարշավի քարոզչական նյութերը և գործողություններ:
Ընտրատեղամասերի շրջակայքում քսաներեք լարվածության և հուզումների դեպք էդիտարկվել (2 տոկոս), ինիչպես նաև առանձին տեղեկություններ ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշման գործադրման մասին: ԸԴՄԱ դիտորդները զեկուցել են որ դիտարկված ընտրատեղամասերից 14 տոկոսում կուտակումներ են եղել, մասնավորապես Երևանում և այլ քաղաքներում:
Ընտրատեղամասերի մոտավորապես 67 տոկոսը հասանելի չեն եղել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար և 32 տոկոս դեպքերում դասավորությունը հարմարեցված չի եղել վերոգրյալ խմբին պատկանող ընտրողների համար:
Կուսակցությունների և դաշինքների վստահված անձիք ներկա են եղել դիտարկված ընտրատեղամասերի 97 տոկոսում և քաղաքացի դիտորդները 77 տոկոսում: ԸԴՄԱ նշել են չլիցենզավորված անձանց ներկայության մասին դիտարկված ընտրատեղամասերի 8 տոկոսում, մեծամասամբ ոստիկաններ, ովքեր հրավիրված չեն եղել քվեարկության սենյակ ՏԸՀ նախագահի կողմից:
Դիտարկված 73 ընտրատեղամասերում (6 տոկոս) անձիք ինչպիսին ՏԸՀ անդամներն են միջամտել կամ ուղղորդել են գործընթացը, դեպքերից 55-ի պարագայում այդպիսիք եղել են վստահված անձիք: Պաշտոնական բողոքներ են ստացվել 7 դիտարկված ընտրատեղամասերի 7 տոկոսում: ԸԴՄԱ-ի կողմից դիտարկված 43 տոկոս տարածքային ԸՀ-ներ նախագահել են կանայք և ընդհանուր առմամբ դիտարկված տարածքային ԸՀ-ների 65 տոկոս անդամները ընտրատեղամասերում կանայք են եղել:
ԸԴՄԱ դիտորդները ԸՆՍ-երի առնչությամբ խնդիրներ չեն արձանագրել և ընտրողների նույնականացման գործընթացները եղել են գրեթե ամբողջապես սահուն: Դիտարկվածընտրատեղամասերի 7 տոկոսում մեկ կամ երկու ընտրող հետ է ուղարկվել հիմնականում սխալ ընտրատեղամաս գալու, ընտրողների ցուցակում չգտնվելու կամ վավեր անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով:
ԸԴՄԱ դիտորդները նշել են որ 8 ընտրատեղամասերում ընտրողներին թույլատրվել է քվեարկել առանց անձը հաստատող գործող փաստաթղթի: Ընտրական ընթացակարգերը հիմնականում պահպանվել են, բացառությամբ երբ ոչ բոլոր ընտրողների հաստատող կտրոններն են կնքվել տարածքային ԸՀ-ի կողմից կամ պահվել ընտրողի քվեարկելուց հետո: ԸԴՄԱ դիտորդները արձանագրել են ընտրության գաղտնիության հետ կապված որոշ խնդիրներ, ներառյալ այն, որ ոչ բոլոր ընտրողներն են գաղտնի քվեարկել (դիտարկված ընտրատեղամասերից 4-ում), կամընտրողները չօգտագործված քվեաթերթիկները քվեախցիկից դուրս են հանել (2 տոկոս):
ԸԴՄԱ դիտորդները զեկուցել են սահմանափակ թվով խախտումների դեպքերի մասին, ինչպիսիք են խմբակային քվեարկությունը (3 տոկոս), վստահված անձի քվեարկություն (1 տոկոս), կամ ընտրողների վրա ազդելու փորձեր (1 տոկոսից պակաս): Առանձին դեպքեր են հաղորդվել ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չտրամադրելու, ինչպես նաև մեկ դեպք երբ տարածքային ԸՀ անդամը ընտրողին տրամադրել է արդեն իսկ քվեաթերթիկ պարունակող ծրար: Դիտարկված ընտրատեղամասերի 3 տոկոսում քվեատուփերը պատշաճ կերպով կնքված չեն եղել:
Ձայների հաշվարկը դրական է գնահատվել դիտարկված 97 ընտրատեղամասերից 91-ում, ուր արձանագրվել և բնութագրվել է բարձր մակարդակի թափանցիկության, և, ընդհանուրառմամբ, սահմանված ընթացկարգերը պահպանվել են: Գրեթե բոլոր ձայների հաշվարկների դիտարկման ժամանակ ներկա են գտնվել կուսակցությունների և դաշինքների վստահված անձիք և քաղաքացի դիտորդներ: ԸԴՄԱ դիտորդները զեկուցել են հաշվարկի գործընթացին անհարկի միջամտության 10 դեպքի մասին, որոնցից 9-ը՝ վստահված անձանց կողմից: ԸԴՄԱ դիտորդները զեկուցել են տարածքային ԸՀ-ների կողմից քվեատուփը բացելուց առաջ միայն մի քանի համաձայնեցման հիմնական կանոնների չհետևելու դեպքերի մասին:
Այդուհանդերձ ԸԴՄԱ դիտորդները 20 հաշվարկներից զեկուցել են, որ ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը չի համընկել ԸՆՍ-ի տրամադրած ընտրողների մասնակցությունը հաստատող կտրոնների թվի հետ: Հաշվարկի ընթացակերգերը հիմնականում պահպանվել են և ԸԴՄԱ դիտորդները նշել են սակավաթիվ նշանակալի ընթացակարգային սխալներ կամ կոպիտ խախտումներ, ինչպիսիք են տարածքային ԸՀ անդամներին սպառնալը (2 արձանագրություն) կամ քվեարկության պաշտոնական նյութերի կեղծման վկայությունները (3 արձանագրություն): Քվեաթերթիկների վավերության որոշումը եղել է ողջամիտ և հետևողական, հաշվարկների բոլոր դեպքերում, բացառությամբ համապատասխանաբար 4 և 1 դեպքերի: Տարածքային ԸՀ անդամներից բացի այլ անձինք ևս մասնակցել են 14 հաշվարկների, և 4 ընտրատեղամասերում տարածքային ԸՀ անդամները նախաստորագրել են արդյունքների արձանագրությունը: Դիտարկված տարածքային ԸՀ-ներից 21-ը արդյունքների արձանագրությունները լրացնելու հետ կապված խնդիրներ են ունեցել: Դիտարկված ընտրատեղամասերից 4-ում տարածքային ԸՀ-ն չէր փակցրել արձանագրության պատճենը հանրային ծանոթացման համար:
Զեկույցն ամբողջությամբ այստեղ