Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դմիտրի Պեսկով
A A
Քաղաքականություն

Կրեմլը շնորհավորել է հայ ժողովրդին

Կրեմլը մաղթում է, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ժողովրդի կայացրած որոշումը երկրին օգնի կանգնել կայուն զարգացման հետագծի վրա ու հաղթահարել դժվարությունները։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 Նա նաև ասել է, որ Կրեմլը ուշադիր հետևում է այն տեղեկատվությանը, որ ստացվում է Հայաստանից։

«Իհարկե, մենք մաղթում ենք, որ հայ ժողովրդի կատարած ընտրությունն օգնի հաղթահարել այն դժվարությունները, որով անցնում է այդ երկիրը ու դուրս գալ հաստատակամ զարգացման հետագիծ»,-ասել է Պեսկովը ու հավելել, որ շնորհավորում է հայ ժողովրդին կայացած ընտրությունների կապակցությամբ։

Պեսկովը հավելել է, որ Հայաստանը Ռուսասատանի ամենամտերիմ դաշնակիցն ու գործընկերն է։