Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները մանդատ չվերցնեն․ Մուկուչյանը պարզաբանում է (տեսանյութ)

Եթե «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից, նորից ընտրությունների՞ ենք գնում։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին այսօր լրագրողները նման հարց ուղղեցին, ինչին ի պատասխան, նա նշեց․

«Մանդատների հրաժարման ինստիտուտը քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է։ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, դրանց հիմքով իրականացնելու է մանդատների բաշխում»։

Քանի որ պատասխանը հստակ չէր, լրագրողներցի մեկը կրկին ճշտող հարց ուղղեց՝ ընթացակարգն ինչպիսի՞ն է, եթե հրաժարվեն մանդատներից, նոր ընտրություններ կլինե՞ն, Մուկուչյանը պատասխանեց, որ այս փուլում մանդատների հրաժարման ինստիտուտ ամրագրված չէ։ «Իհարկե կարող է լինել տարբերակ, որ թեկնածուները, որոնց տրամադրվում են մանդատներ, հրաժարվում են։ Այդ դեպքում բոլոր այն կուսակցուքթյաւնները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, միայն նրանք են ստանում մանդատները»։