Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՊՆ-ի քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ խայտառակեց ինքն իրեն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Պետք է արձանագրենք մի քանի փաստեր, որ դեռևս վաղ է խոսել ընտրությունների արդյունքների ամփոփման մասին, քանի որ ընտրական գործընթացի կարևոր փուլը՝ հաշվարկը դեռևս առջևում է, բայց մենք կարձանագրենք մի քանի աղաղակող փաստեր, որոնց մասին եզրակացությունները թողնում եմ ձեզ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը:

«Առաջին հերթին քիչ առաջ խուզարկվել է մեր դաշինքի թեկնածու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բնակարանը և փորձ է կատարվել խուզարկելու նաև մեքենան։ Սա հերթական անօրինությունն է, որն իրականացվում է գործող ուժի կողմից, իրականացնողն այս պահին ԱԱԾ-ն է»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Նա նաև ընդգծեց, որ Արթիկում առևանգվել են «Պատիվ ունեմ» դաշինքի 2 պատգամավորության թեկնածուների և շտաբի 2 աշխատակիցների:

Մամիջանյանը ասաց, որ որ վաղ առավոտից սկսած ՊՆ-ի քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ խայտառակեց ինքն իրեն, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր տղերքին իրենք տանում էին թուրքի բերան: