Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Հարությունյան
A A
Քաղաքականություն

Քննիչները ուզում են արհեստականորեն արգելանքի տակ պահել շտաբի ներկայացուցիչներին․ Դավիթ Հարությունյան

«Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը
 
Երեկ, հունիսի 19-ին, ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի մի շարք աշխատակիցներ, այդ թվում` պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը:
 
Ձերբակալման որոշում կայացրած մարմինը գործել է բացարձակապես ապօրինի, իսկ Գոռ Սեդրակյանի պարագայում` ակնհայտորեն կատարել է ՀՀ քր.օր-ի 309 հոդվածով նախատեսված հանցանք: Աներկբա է, որ այդ քայլերը ունեն մի նպատակ`խանգարել հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ընդդիմադիրների գործունեությունը ընտրության օրը:
 
Բնական է, որ նշված ապօրինությունը բողոքարկվել է օրենքով սահմանված կարգով, սակայն դատական նիստին քննիչները չներկայացան, պատճառաբանելով զբաղված լինելը, թեև այդ քննչական խմբում ներգրավված է 7-8 քննիչ:
 
Ավելին, նրանք միջնորդել են նիստը հետաձգել մինչև ժամը 23:00, նպատակ ունենալով մինչև քվեարկության ավարտը արհեստականորեն շարունակել արգելանքի տակ պահել շտաբի ներկայացուցիչներին:
 
Նշվածը մեկ անգամ ևս ապացուցում է, որ պարտված իշխանությունը ժողովրդական խոսքով «սկսել է ձեռքը գցել փրփուրներին»:
 
Գոհունակությամբ նշում ենք, որ չնայած ճնշումների, դատարանը գտնվել է պատշաճ բարձրության վրա, տալով քննիչներին դատարան ներկայանալու մեկ ժամ ժամանակ: