Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Սանասարյան
A A
Քաղաքականություն

Բերման են ենթարկել «Ինքիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին

«Ինքիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել։
Այս մասին հայտնում է կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։
Ըստ նրա՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները, մոտենալով տիկին Մարտիրոսյանին,  հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։
 
«Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար։
Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը։ Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերման ենթարկում»,- ասում է Դավիթ Սանասարյանը։
Վերջինս նաեւ իրավապահների ուշադրություն է հրավիրում մի փաստի վրա։
 
«3/11  ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները  ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը։ Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ»։