Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սրիկաները սուտ լուրեր են տարածում․ Արման Բաբաջանյանը խոստանում է անուններ տալ (տեսանյութ)

Արման Բաբաջանյանը մինչ քվեարկությունը հայտարարեց,որ սուտ լուրեր են տարածվում եւ ինքը պատրաստ է անուններ տալ։

 Իսկ Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը դատապարտել է իրենց ընտրացուցակի առաջին համար, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակելու միջադեպը:

«Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ի առավոտյան, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի պատգամավորության ցուցակի առաջին համար, «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար Արման Բաբաջանյանի ավտոմեքենան հայտնաբերվել է դիմապակու վրա կրակոցի հետքերով: 

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը վրդովմունքով դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը քաղաքական պայքարում, այն գնահատում որպես հասարակության զգալի շերտերի համակրանքը վայելող դաշինքի ու նրա ղեկավարների, ժողովրդավարական ընտրական գործընթացի դեմ ուղղված հանցագործություն: 

Մենք պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողին կամ կատարողներին և պատժել օրենքի ողջ խստությամբ:

Հասարակությանը հորդորում ենք չահաբեկվել նման ստորագույն ու ճղճիմ քայլերից՝ Հայաստանի ժողովրդավարության թշնամիների հետապնդած նպատակը վախի մթնոլորտի ձևավորումն է, ինչը թույլ չենք տալու միասնաբար՝ անկաշկանդ կատարելով քվեարկություն հանուն Հայաստանի հեռանկարի և կանխելով գողապետական բարքերի վերադարձը»,- ասված է նրանց հայտարարության մեջ: