Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն Պաշտոնական

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների բնակարաններն ու ավտոմեքենաները խուզարկվել են

Համացանցում տեղեկություն է տարածվել, իբր ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում։

Ոստիկանությունից հայտնում են, որ  քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։ Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան։