Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այսինքն՝ դու քո ասածին հավատում ե՞ս․ Ծառուկյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը քվեարկեց Առինջ գյուղի դպրոցում։ Ընտրատեղամասի բակում հավաքված քաղաքացիներին ողջունելով՝ նա գնաց ընտրության։ Նա եկել կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի հետ։ Քվեարկելուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող ու բարգավաճ Հայաստանի համար։

Եթե ԲՀԿ-ի քվեները վճռական լինեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նորից իշխանության անցնելու համար, արդյոք նա կոալիցիա կկազմի՞ նրա հետ, Ծառուկյանը պատասխանեց, որ այդ հարցին բազմիցս պատասխանել է ու հիմա էլ նշում է, որ բացառում է նրա հետ կոալիցիա կազմելը։

Ընտրական արդյունքները եթե չբավարարեն իրեն, նա պատրաստվո՞ւմ է բողոքարկել, հանրահավաքներ անել, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ եթե ամեն ինչ ընթանում է ըստ օրենքի, ինչո՞ւ անտեղի աղմուկ բարձրացնել․ «Այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է ում վստահում է։ Չբավարարելու ի՞նչ կա։ Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ, ասեք տեսնեմ»։

Լրագրողը հարցրեց, որ գուցե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի անդամ Խաչատուր Սուքիասյանը կկարողանա ազդել նրա որոշման վրա կամ համոզել կոալիցիա կազմելու համար, Ծառուկյանը ծիծաղելով պատասխանեց․ «Այսինքն՝ դու քո ասածին հավատում ե՞ս։ Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի։ Ծառուկյանին ձերբակալեցին, չկարողացան Ծառուկյանի վրա ազդել։ Դա դատարկ խոսակցություն է»։