Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պրոֆեսոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը բավարարվեց։
 
Նշենք, որ բողոքի գործով դատական նիստը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 19-ին, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
 
Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի, Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը՝ որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։
 
Չարչյանի պաշտաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը պնդում են, որ նրա  նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։