Բացել լրահոսը Փակել լրահոսը
50886_b
A A
Պաշտոնական

Զինված ուժերն այս օրերին ավելի աչալուրջ պետք է լինեն․ նախագահը՝ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա:

Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս լինեն ավելի աչալուրջ: