Բացել լրահոսը Փակել լրահոսը
773E0ECE-BB75-431F-8781-2B5053764387_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Կոնգրեսը քննարկում է երկրի նախագահներին պատերազմ հայտարարելու լիազորությունից զրկելու հարցը (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը ձայների 268-161 հարաբերակցությամբ քվեարկեց չեղարկելու համար երկու տասնամյակ գործող այն բանաձեւը, որն ԱՄՆ-ի նախագահներին տալիս է ահաբեկչության դեմ պատերազմ հայտարարելու լիակատար իրավունք:

Գրեթե քսան տարի առաջ Միացյալ Նահանգները պատերազմ սկսեց ընդդեմ Իրաքի: Իրավունքը, որը նախկին նախագահ Ջորջ Բուշը ստացել էր Կոնգրեսից` տապալելու համար Սադամ Հուսեյնի իշխանությունը, արդեն շատ մոտ է չեղարկման: Այդ իրավունքը ԱՄՆ-ի երեք նախագահներ են հիմք ընդունել լայնածավալ հակամարտությունների մեջ ներքաշվելու համար:

Համաձայն ԱՄՆ-ի Սահմանադրության, միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու լիազորություն: Սակյան սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո օրենսդիրները 2002 թվականին որոշեցին նախագահներին տալ ԱՄՆ-ը հակամարտությունների մեջ մտցնելու իրավունք:

Նախագահ Թրամփը նույնպես այս իրավունքը կիրառելով, 2020 թվականին տվեց Իրանի գեներալ Ղասիմ Սոլեյմանիին օդային գրոհի արդյունքում սպանելու հրաման:

Հանրապետական կոնգրեսական Մայքըլ ՄաքՔոլն ասում է, թե ինքը նույնպես կողմ է նախագահներին տրված այդ արտոնությունը վերացնելուն: ‘’Սակայն այն պիտի լինի լուրջ գործընթացի մաս, որպեսզի Ամերիկայի ներսում եւ արտասահմանում ամերիկացիների սպանելու նպատակ ունեցող ահաբեկիչների դեմ գործողությունները չուշանան’’, ասում է նա:

Այս հարցը շուտով դրվելու է քվեարկության Սենատում, որտեղ մեծամասնության ղեկավար Չաք Շումերն ասում է, թե 2002 թվականին նախագահին տրված արտոնությունն այլեւս անհրաժեշտ չէ 2021 թվականին:

Հանրապետականներն ասում են, որ այս հարցում շտապել հարկավոր չէ:

‘Դաեշից, ալ Քաիդայից ու ահաբեկչական մյուս խմբավորումներից սպառնացող վտանգն այսօր իրական է: Եվ հրաժարվել այդ օրենքից առանց այդ այլ լիազորություններ տալու, ավելի մեծ անորոշության մեջ կգցենք ինքներս մեզ’’, ասում է Սենատի փոքրամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելը:

Ինչ վերաբերում է նախագահներին տրված Ռազմական ուժ կիրառելու իրավունքի մասին Սպիտակ տան դիրքորոշմանը, ապա պետք է ասել, որ մի քանի օր առաջ այն կողմ է արտահայտվել այդ օրենքից հրաժարվելու մասին: Սակայն նաեւ կոչ է արել օրենսդիրներին կազմել մեկ այլ միջոց, որը թույլ կտա ԱՄՆ-ին արդյունավետ կերպով պաշտպանվել: