Բացել լրահոսը Փակել լրահոսը
եկեղեցի
A A
Հասարակություն

Մայր Աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

Մայր Աթոռից հայտնում են․
 
Մամուլից տեղեկացանք, որ ձերբակալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն տիար Արմեն Չարչյանը՝ նույն կենտրոնում տեղի ունեցած հանդիպման հայտնի ձայնագրության փաստի հիմքով:
Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն:
 
Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող և իրավունքները ոտնահարող գործողություններից: