Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը ձերբակալվել է (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքի մեկնարկին ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ դաշինքի ցուցակի ներկա գտնվող անդամների անունները կարդալու ժամանակ չի հնչել մի մարդու անուն, որի հետ իրենց կյանքը կապել են Հայաստանի հազարավոր քաղաքացիներ:

«Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչայանն  մոտ կես ժամ առաջ ձերբակալվել է»,- հայտնեց Գեղամ Մանուկյանը :

 

 Դաշինքի խոսնակ Արամ Վարդեւանյանն էլ  ՖԲ-ում գրել է․ « Իրականությանը համապատասխանում է այն խայտառակ փաստը որ Պրոֆեսոր Չարչյանը հեռացող իշխանության ու հատկապես ՀՔԾ պետի պատվերով ձերբակալվել է: Սա աբսուրդի հասնող ակնհայտ քաղաքական հետապնդում է, որի համար թող վստահ լինեն, որ շատ խիստ պատժվելու են: Էրիկ Ալեքսանյանը այս պահին ստանձնելու է Պրոֆեսորի պաշտպանությունը»:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, որում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանն ասում է. « Իմ պահանջն է ձեզ, պահանջն է բոլորիդ, որ պարտադիր գնաք ընտրությունների: Ավելին ասեմ՝ ես, էսօր լինելով «Հայաստան» դաշինքում, տեխնիկապես հնարավորություն ունեմ ստուգելու ցուցակները, ստուգելու՝ ով ա գնացել ընտրությունների:»։