Բացել լրահոսը Փակել լրահոսը
2-1-scaled
A A
Քաղաքականություն

Որքան մարդ է մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին՝ ըստ ԻՔՄ հաշվարկի (տեսանյութ)

Հունիսի 17-ին, ժամը 20:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը.

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:49-ի դրությամբ Հանրապետության հրապարակում է գտնվել մոտ 21 100 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։