Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը (տեսանյութ)

«Ձեր ձայնը տվեք Հայ ազգային կոնգրեսին և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որ ի վիճակ կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը»,- հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ուղերձում ասում է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա նշում է, որ քարոզարշավի ընթացքում իրենք լիովին կատարել են այդ դերը, և այսուհետև էլ  նոր ձևավորվելիք խորհրդանում պատրաստ են շարունակել այն՝ մեր ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար։

«Ես հավատում եմ ձեր ողջախոհությանն ու  վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը։ Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք»,- ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը։