Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բորիս Նավասարդյան. Ընտրությունների ընթացքում կլինեն ընտրախախտումներ (տեսանյութ)

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկում էր կազմակերպել:

«Սա մրցակցություն է հնի և նորի միջև: Մրցակիցներից գրեթե ոչ ոք չի կարող տրամադրել ապագայի վերաբերյալ անհրաժեշտ տեսլականը»,- քննարկման ընթացքում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա կարծում է, որ անվտանգության խնդիրները և ներքին ճգնաժամը պահանջում են կառավարման ավտորիտար համակարգ. «Այդ պատճառով՝ թեկնածուների մեջ հասարակությունը փնտրում էր ավտորիտար առաջնորդների: Եվ որպես արդյունք մենք ունենք այս երկու մարդկանց, որոնք հավակնում են առաջատար դիրքեր գրավել Հայաստանի կառավարությունում, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին: Երկուսն էլ ապացուցել են, որ ավտորիտար են՝ միևնույն ժամանակ տարբեր գաղափարներով»:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ եթե վերլուծենք Հայաստանում նախորդ քաղաքական զարգացումները, դժվար թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է համարվել մարտահրավեր. «Քանի որ իր դաշինքը կազմված է երկու կուսակցություններից, որոնցից մեկը նոր է, իսկ մյուսը՝ նախորդ ընտրություններում նախկինը ներկայացնող կուսակցություններից պակաս հաջողակ էր. Շատ հետ էր Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, հետ էր Հանրապետական կուսակցությունից: Բայց այժմ, երբ նրանց առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, նրանք երկու ֆավորիտներից մեկն են, ինչը հետաքրքիր երևույթ է»:

Մանրամասները՝ տեսանյութում