Բացել լրահոսը Փակել լրահոսը
201737703_124701459785808_5311326951116506000_n
A A
Քաղաքականություն

Վանեցյանը և Սարգսյանը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ծնողների հետ

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները՝ դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հունիսի 17-ին հանդիպում են ունեցել Գյումրիում: Այս մասին տեղեկացնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
 
Նրանք ներկայացրել են դաշինքի ծրագիրը՝ ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու ուղղությամբ։
 
Հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը պատասխանել են գյումրեցիներին հետաքրքրող ու մտահոգող հարցերին, նրանցից լսել մարզի առաջնահերթ խնդիրները, անդրադարձել դրանց լուծման ուղիներին:
 
Արթուր Վանեցյանը և ՀՀ երրորդ նախագահը Գյումրիում հանդիպում են ունեցել նաև գերեվարված զինծառայողների ծնողների հետ:
 
Այսօր մայրաքաղաքում ևս «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակել է ընտրարշավը. ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումները եզրափակել է Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումներով:
Այս մասին հայտնում են շտաբից։