Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առողջապահության նախարարություն
A A
Պաշտոնական

Պացիենտների մոտ հայտնաբերվել են նաեւ Norovirus-ներ․ ԱՆ

Առողջապահության նախարարության հաղորդագրությունը
 
Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում «Մարտունի» ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ)` 14 պացիենտ ( 13-ը՝ 1-4 տարեկան երեխա, 1-ը՝ մեծահասակ):
 
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 2 պացիենտ, ովքեր գտնվում են տանը՝ հիվանդության թեթև ընթացքով:
 
Պացիենտներն ընդունվել են «Մարտունի» ԲԿ «օբստրուկտիվ բրոնխիտ» և «բրոնխոպնևմոնիա» ախտորոշմամբ, սակայն վերջիններիս մոտ սկսվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, ինչը վկայում է ներհիվանդանոցային վարակի արձանագրման մասին։
Հունիսի 16-ի դրությամբ` «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ընդունված 14 պացիենտից 3-ը դուրս է գրվել, 11-ը` հիվանդանոցում Է:
 
«Մարտունի» ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են ջրի նմուշներ, լվացուկներ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ, ինչպես նաև բուժանձնակազմից նմուշներ՝ ստաֆիլակոկակրության և մանրէակրության նկատմամբ։ Մանրէակրության վերաբերյալ նմուշառվել են նաև բաժանմունքում բուժում ստացող երեխաներ և խնամակալ:
 
Հետազոտությունների արդյունքում` պացիենտների մոտ հայտնաբերվել է Կլոստրիդիում Դիֆիցիլէի տոքսին և հարուցչի հակածին, իսկ աղիքային վիրուսային վարակների նկատմամբ իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում` «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնում հայտնաբերվել են նաև Norovirus-ներ:
 
Ներհիվանդանոցային վարակի արձանագրման կապակցությամբ բժշկական կենտրոնում իրականացվել է սանիտարահամաճարակային ռեժիմի, ինչպես նաև վարակի հսկողության գործընթացների ներդրման ուսումնասիրություն: