Բացել լրահոսը Փակել լրահոսը
road-1024x614
A A
Հասարակություն

Ուշադրություն՝ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Ուշադրություն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` Հունիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում hունիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։