Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Կովիդի 99 նոր դեպք 1 օրում

Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223904 դեպք, որոնցից 215533-ն` առողջացած, 4490-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1134905 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք: Ունենք 78 առողջացած և 1 մահվան դեպք: