Բացել լրահոսը Փակել լրահոսը
f48d075d-e25c-4c1e-a585-aec47c393523_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Բայդենը հատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին․ Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ կքննարկվեն նաև ռազմավարական կայունության, COVID-19-ին հակազդեցության, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերը:

«Դրանք ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարներն են, ռազմավարական կայունության հիմնական հարցերը, տեղեկատվական անվտանգության հարցերը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերը։ Առանձին կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կոնկրետ չլուծված հարցեր, ապա՝ տնտեսական համագործակցության թեմաները, կլիման, Արկտիկան և, բնականաբար, հակազդեցությունը կորոնավիրուսին»,-պատմել է Ուշակովը։

Նա նշել է, որ նախատեսվում է առանձին ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղին, ներուկրաինական ճգնաժամին և Բելառուսում տիրող իրավիճակին: