Բացել լրահոսը Փակել լրահոսը
353C0572-F791-43D8-8CD9-368D5D67EF77
A A
Քաղաքականություն

Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Էրդողանին ու նրա կնոջը օդանավակայանում դիմավորել են առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:

Այցի շրջանակում այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենան հանդիպումներ. կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները  և դրանց հետագա խորացումը: