Բացել լրահոսը Փակել լրահոսը
33714282_1825371257529953_7929927998415831040_n
A A
Քաղաքականություն

Լեհաստանի հայ համայնքում գործող և ապագայում հիմնադրվելիք հայկական դպրոցներին օժանդակություն կցուցաբերվի

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․
 
Հաշվի առնելով հայրենիքից դուրս աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայորդիների համար մշտապես արդիական համարվող հայապահպանության, հայկական ինքնության և ազգային նկարագրի պահպանման հարցն ու մեր երեխաների մայրենի լեզվին տիրապետելու և այդ նպատակով հավաքական ջանքերի ներդրման կարևորությունը՝ Լեհաստանում ՀՀ դեսպանությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծելու խորհրդատվական հանձնաժողով, որը կզբաղվի Լեհաստանի հայ համայնքում արդեն իսկ գործող և ապագայում հիմնադրվելիք հայկական դպրոցներին օժանդակություն ցուցաբերելու հարցերով։
 
Կոչով դիմում ենք Լեհաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր փորձառություն ունեն ուսումնակրթական, դաստիարակչական և մանկավարժական ոլորտներում, կամովին մասնակցել դեսպանությանն առընթեր հանձնաժողովի ձևավորմանը և գաղափարներով ու առաջարկներով իրենց նպաստը բերել վերը նշված կարևոր խնդրի քննարկմանը, ինչպես նաև գործնական քայլերի ձեռնարկմանը։
 
 Խնդրում ենք համապատասխան մասնագիտական կարծիքներն ուղարկել դեսպանության էլեկտրոնային հասցեին ([email protected]), որոնց ամփոփման և հանձնաժողովի կազմավորման գործընթացի վերաբերյալ քննարկումները տեղի կունենան առանձին ձևաչափով կայանալիք հանդիպման ընթացքում։