Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔՈ
A A
Քաղաքականություն

Հանրայինից զանգել են բանավեճը բոյկոտող 9 կուսակցություններին․ ՔՈ

Քաղաքացու որոշում կուսակցությունը հաղորդագրությունն է տարածել, որում ասվում է․

Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։

Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը զանգահարել է բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և, ըստ այդմ, Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով։ Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․

1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան
2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան
3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան
4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան
5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան
6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան
7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Լուսինե Ավագյան
8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան
9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան

Զարթոնք կուսակցությունը, ի դեմս Արա Զոհրաբյանի չի միացել հայտարարությանը, սակայն, վերահաստատում
է միևնույն հիմքերով բանավեճը բոյկոտելու իր դիրքորոշումը։

Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝
չտրվելով իրենց պարտադրված կանոններին։