Բացել լրահոսը Փակել լրահոսը
138039_204016634
A A
Քաղաքականություն

Մանե Թանդիլյանին ժամանակավորապես կփոխարինի Վահրամ Առաքելյանը

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է․

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում առաջիկա շաբաթների ընթացքում ինձ կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը։ Նա իրավասու է պատասխանել նախարարության հետ կապված բոլոր հարցերին։ Ես գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով, որի ընթացքում ունենալու եմ կապի հասանելիության սահմանափակումներ, ինչի համար կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը։ Առողջ եղեք։