Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս հիվանդ
A A
Հասարակություն

Կովիդից մահվան 4 նոր դեպք է արձանագրվել․ թարմ տվյալներ

Հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223723 դեպք, որոնցից 215228-ն` առողջացած, 4488-ը` մահվան ելքով՝։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2913 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1127455 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք: Ունենք 33 առողջացած և 4 մահվան դեպք: