Բացել լրահոսը Փակել լրահոսը
200313032_1869599539887782_5609784803464256259_n
A A
Քաղաքականություն

Շառաչուն ապտակ Ռուսաստանին. Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը գրառում է արել.
 
Ողջունում եմ 15 ռազմագերիների վերադարձը՝ ցանկանալով շուտափույթ վերադարձ մյուս բոլոր ռազմագերիներին:
Այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ միայն այն հանգամանքը, որ նշված գործընթացը հնարավոր է դարձել ԱՄՆ վարչակազմի ու Վրաստանի կառավարության ջանքերի արդյունքում, ուղղակի շառաչուն ապտակ է Ռուսաստանին:
 
Ակնհայտ է, որ նախորդող ամիսների ընթացքում Ռուսաստանը չկարողացավ կամ չուզեցավ լուծել այս խնդիրը, թեև այն հանգամանքին, որ նա հանդես էր գալիս որպես հայտնի հայտարարությունը ստորագրած կողմ և ՄԻԱԿ խաղարար առաքելությունն իրականացնող պետություն:
 
Հենց հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, այսպիսի գործընթացի իրականացումը և իրականացնողների ով լինելը խոսում է այն մասին, որ մեր տարածաշրջանում սկսվել են աշխարհաքաղաքական բարդագույն տեկտոնական գործընթացներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են արմատապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիմագիծը:
 
Չգիտեմ, թե Ռուսաստանի կողմից ինչպե՞ս կընդունվի այս քայլը, բայց ակնհայտ է, որ նրանք պետք է լուծած լինեին այս քայլը, որը չեն լուծել, և շատ հարցեր պետք է լուծած լինեին...
 
Սա չի նշանակում, որ մենք անելիք չունենք: Ճիշտ հակառակը, մենք այժմ պետք է առավել զգույշ ու հաշվենկատ լինենք, լրջորեն աշխատենք նույն Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի հետ՝ փորձելով առաջ մղել մեր օրակարգերը...